Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ՈՒկրաինական պատերազմում Ռուսաստանի նպատակները գոյաբանական են

ՈՒկրաինական պատերազմում Ռուսաստանի  նպատակները գոյաբանական են
20.08.2024 | 13:24

Որևէ պրոցեսի, երևույթի, իրադարձության վերջը կանխատեսելու համար, լինի դա մեծ նախագիծ, պետական ծրագիր, թե պատերազմ, պետք է առաջին հերթին սկսել դրա նպատակներից ու իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներից։

Եթե հետապնդվող նպատակները դեռ հեռու են իրականություն դառնալուց, և ռեսուրսներ էլ դեռ շատ կան, ապա նման պրոցեսի վերջը դեռ շատ հեռու է, եթե ավելի զորեղ ուժեր, իրենց ավելի հզոր նպատակներով ու ռեսուրսներով գործին չխառնվեն։

Եթե նպատակները դեռ հեռու են իրականություն դառնալուց, բայց նաև քիչ ռեսուրսներ են մնացել, ապա նման պրոցեսի ավարտը մոտ է։

Պատերազմի դեպքում շատ կարևոր է նաև՝ հակամարտ կողմերի համար նրանց հետապնդած նպատակները գոյաբանակա՞ն են, թե ոչ։

Այս իմաստով ուկրաինական պատերազմում ռուսական նպատակները գոյաբանական են, իսկ Արևմուտքինը՝ ոչ, որն էլ կարող է որոշիչ դառնալ այդ հակամարտության հետագա ընթացքի համար՝ հաշվի առնելով նաև կոնֆլիկտի հետագա հնարավոր ատոմային էսկալացիան։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4886

Մեկնաբանություններ